«Յուվենտուսը» համաձայնեցրել է «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի վարձակալությունը, որը նախատեսված կլինի մեկ տարով։ Այս մասին թվիթերյան իր էջում գրում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
«Ծեր սինյորայի» համար այն արժեցել է 9 մլն եվրո։ Իտալիայի չեմպիոնը, ըստ պայմանագրի, իսպանացի հարձակվողին 45 մլն եվրոյով գնելու կամ վարձակալությունը ևս մեկ տարով երկարաձգելու իրավունք կունենա։
Հաղորդվում էր, որ Մորատայի տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն։