«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը վարակվել է կորոնավիրուսով: 29-ամյա ֆուտբոլիստը 10 օր կանցկացնի ինքնամեկուսացման մեջ:
Նշվում է, որ թիմի մյուս ֆուտբոլիստների թեստերի արդյունքները բացասական են եղել:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Գյունդողանը մասնակցել է 50 հանդիպման և դարձել ՝ 5 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ, կորոնավիրուսով վարակվել էին թիմի ֆուտբոլիստներ ` Ռիյադ Մահրեզը և Էմերիկ Լապորտը: