«Միլանի» և Բելառուսի հավաքականի նախկին հարձակվող Վիտալի Կուտուզովը կարծիք է հայտնել «Ատալանտայի» նորեկ Ալեքսեյ Միրանչուկի մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Պարզ է, որ «Յուվենտուսը» իրականացնում է լավագույն տրանսֆերները, սակայն, Միրանչուկի տեղափոխությունը Բերգամո ՝ անգերազանցելի է:
Իտալացիները դեռ ամբողջովին չգիտեն, թե ինչպիսի «գանձ» են ձեռք բերել»,- ասել է Կուտուզովը:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 228 հանդիպում և դարձել ՝ 43 գոլի ու 45 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական ուղերձ էր հղել ռուս կիսապաշտպանին: