Անգլիական «Լիդսը» ցանկանում է ձեռք բերել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էրիկ Պուլգարին, տեղեկացնում է Sky-ը:
Նշվում է, որ չիլիացու համար «Լիդսը» պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել: Կողմերն արդեն սկսել են բանակցությունները:
Կիսապաշտպանին գնելով անձամբ հետաքրքրված է «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան:
Հիշեցնենք, որ Պուլգարին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Վեստ Հեմը» և «Սևիլյան»: