«Նապոլին» ու «Լացիոն» հետաքրքրված են «Արսենալի» կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆիի ծառայություններով: Այս մասին հայտնում է The Sun-ը:
«Զինագործները» պատրաստ են 28-ամյա ֆուտբոլիստին բաց թողնել 13 միլիոն ֆունտի դիմաց, սակայն, ինչպես նշում է աղբյուրը, անգլիական ակումբը դեռ ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել:
«Լացիոն» պատրաստ է պաշտպանին առաջարկել հնգամյա պայմանագիր ՝ յուրաքանչյուր մրցաշրջանի համար մոտ 2,6 միլիոն եվրո աշխատավարձով: