Սեպտեմբերի 21-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 6-րդ տուրի հանդիպումները։
«Շիրակ 2-ը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիա 2-ին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Մյուս խաղում «Փյունիկ 2-ը» հյուրընկալել էր «Ալաշկերտ 2-ին» ու երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
«Ուրարտուի» երկրորդ թիմն էլ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» երկրորդ թիմի դարպասը: