«Յուվենթուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին հայտնել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը չի տեղափոխվի թուրինյան ակումբ։
«Լուիս Սուարեսը մեր ցանկում չկա։ Նա թիրախ չէ «Յուվենթուսի» համար։ Նա չկարողացավ տրանսֆերային պատուհանի ընթացքում իտալական անձնագիր ստանալ։ Այնպես որ մենք չենք կարող պայմանագիր ստորագրել նրա հետ։
Մենք դիտարկում էինք Սուարեսի տարբերակը, բայց նա մեզ միանալուն մոտ չի եղել»,-ասել է Պարատիչին Sky Sports-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ «Յուվենթուսը» հետաքրքրված է նաև «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի ծառայություններով։