Իսպանիայի Լա լիգայի երկրորդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվել էր «Սելտային»:
Խաղի մեկնարկում «Սելտայի» ակտիվությունը պսակվեց հաջողությամբ: 13-րդ րոպեին Յագո Ասպասը առաջ մղեց «Սելտային»: Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին Մաքսիմիլիանո Գոմեսը խփեց պատասխան գնդակը, սակայն 11 րոպե անց Յագո Ասպասը խաղում դուբլ ձևակերպեց ու հաղթանակ պարգևեց իր թիմին՝ 2-1:
Այս հաղթանակից հետո «Սելտան» 4 միավորով երկրորդն է, իսկ «Վալենսիան» 3 միավորով առայժմ 4-րդ հորիզոնականում է: