Ֆրանսիայի ներքին առաջնության 4-րդ տուրի շրջանակում «Նիցան» սեփական հարկի տակ ընդունում է գործող չեմպիոն ՊՍԺ-ին:
ՉԼ-ի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակցի խաղն այս մրցաշրջանում չի ստացվում: Թիմին խանգարում են չափից շատ որակազրկումները, կորոնավիրուսն ու վնասվածքները:
Առաջին 3 տուրում փարիզյան թիմը տարել է մեկ հաղթանակ: Այդ հաղթանակն էլ Դրաքսլերը կորզել է ավելացված ժամանակում: Մյուս 2 խաղում Տուխելի թիմն ունի նույնքան պարտություն, իսկ «Նիցան» ունի 2 հաղթական և մեկ պարտություն:
Այսօր ՊՍԺ-ի կազմում տարբեր պատճառներով կբացակայեն Բերնատը, Պարեդեսը, Կուրզավան, Նեյմարն ու Դիալոն:
ՊՍԺ.
Նավաս, Բակեր, Դի Մարիա, Դրաքսլեր, Ֆլորենցի, Իկարդի, Կիմպեմբե, Մարկինյոս, Մբապե, Վերատի, Գեյե
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: