Ֆրանսիական «Ռեննի» դարպասապահ Էդուար Մենդին առաջիկա շաբաթվա ընթացքում կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ։
Ֆուտբոլային լրագրող, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր էջում գրում է, որ գործարքը 100 տոկոսով կայացած է, ու Մենդին պայմանագիր է արդեն ստորագրել լոնդոնյան թիմի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ակումբը կհայտարարի 28-ամյա դարպասապահի տրանսֆերը գնելու մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» 22 միլիոն ֆունտ ստերլինգ է վճարելու Մենդիի համար։