Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Տոտենհեմը» 5-2 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»։
«Խթանների» կիսապաշտպան Հյոն Մին Սոնը պոկեր է գրանցել այս խաղում, իսկ Հարի Քեյնը կատարել բոլոր 4 գոլային փոխանցումը հարավկորեացուն ու նաև մեկ գոլ է խփել։
Սոնը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ BBC-ի հետ Սոնի ճեպազրույցի ընթացքում Մոուրինյոն հայտնվել է կադրում, ընդհատել զրույցն ու ասել, որ խաղի լավագույն ֆուտբոլիստը Հարի Քեյնն է։