Ֆրանսիայի առաջնության նոր մրցաշրջանում «Մոնակոն» չկարողացավ շարունակել անպարտելիության շարքը:
4-րդ տուրում Կովաչի թիմը հյուրընկալվել էր «Ռենին»: 28-րդ րոպեին «Մոնակոյին» առաջ մղեց Բեն Յեդերը՝ 1-0: Այս հաշիվը պահպանվեց մինչև 81-րդ րոպեին, երբ Ն՚Զոնզին հավասարեցրեց հաշիվը, իսկ 91-րդ րոպեին Տրյուֆերը հաղթանակ պարգևեց «Ռենին»՝ 2-1:
Այս պարտությունից հետո «Մոնակոն» 7 միավորով նահանջեց 5-րդ հորիզոնական, իսկ «Ռենը» 10 միավորով առաջատարն է ու շարունակում է մնալ անպարտելի: