«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխիո Ռոմերոն կարիերան կարող է շարունակել «Վալենսիայում», հայտնում է Mirror-ը:
Ըստ աղբյուրի, 33-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց «չղջիկները» պատրաստ են 6 մլն եվրո վճարել: Նախկինում «Յունայթեդը» հայտարարել է, որ պատրաստ է բաժանվել արգենտինացի դարպասապահից:
Ռոմերոն «Յունայթեդ» է տեղափոխվել 2015 թ-ին՝ «Սամպդորիայից»: Նախկինում նա խաղացել է «Ռասինգ», «ԱԶ Ալկմար» և «Մոնակո» ակումբներում, իսկ 2009 թ-ից հրավիրվում է Արգենտինայի հավաքական: