Ֆուտբոլի VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղի շրջանակում «Արարատը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սևանի» դարպասը. դուբլ ձևակերպեց Կոնեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Խուրցիձեն:
Խաղից հետո հանդիպման, «Արարատի» հնարավորությունների ու երկրպագուների գործոնի մասին խոսել է «Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը.