«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ», հայտնում է Daily Star-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, անձամբ Ժոզեն է ցանկանում Լինգարդին տեսնել իր թիմի կազմում, իսկ «Յունայթեդը» գործարքից ակնկալում է ստանալ 30 մլն ֆունտ:
Լինգարդը «Յունայթեդում» է 2011 թ-ից: 2019/20 մրցաշրջանում ԱՊԼ-ում անցկացրած 22 խաղում անգլիացի կիսապաշտպանը դարձել է մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Լինգարդը «Յունայթեդի» հետ հաղթել է Անգլիայի գավաթի, Սուպերգավաթի, Անգլիայի Լիգայի գավաթի ու Եվրոպա Լիգայի խաղարկություններում: