Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Չենգիզ Ունդերը կարիերան կշարունակի «Լեսթերում»:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թուրք ֆուտբոլիստը անգլիական ակումբում կխաղա վարձավճարով:
«Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ կմիանամ թիմին ու կսկսեմ մարզվել «Լեսթերի» հետ: Ես միշտ երազել եմ Անգլիայում խաղալու մասին ու հիմա շատ լավ հնարավորություն եմ ստացել:
Ես ամեն ինչ կանեմ թիմին օգնելու համար: Կարծում եմ, որ արագ ֆուտբոլիստ եմ ու կարող եմ շատ պահեր ստեղծել թիմակիցներիս համար»,-ասել է Ունդերը:
Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում Ունդերը դարձել է 3 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ունդերի՝ «Լեսթեր» տրանսֆերը ձախողվեց՝ Բրիտանիայում աշխատանքային վիզա չստանալու պատճառով:
🔵 #ÜnderTaken 🔵 pic.twitter.com/gznqopgpBT
— Leicester City (@LCFC) September 20, 2020