Ժոան Գամպերի գավաթի 55-րդ խաղարկությունում «Բարսելոնան» մրցեց «Էլչեի» հետ ու նվազագույն հաշվով հաղթանակի հասավ: Խաղի միակ գոլը 2-րդ րոպեին խփեց Անտուան Գրիզմանը:
«Բարսան» 43-րդ անգամ նվաճեց մրցանակը: Վերջին անգամ կատալոնական ակումբը պարտվել է 2012 թ-ին:
Հավելենք, որ Լեո Մեսսին մասնակցել է ամբողջ հանդիպմանը: