Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն մոտ է Վուլվզ տեղափոխվելուն:
Ըստ աղբյուրի, «գայլերը» երեկ առաջարկով դիմել են «Բարսային» ու ստացել դրական պատասխան: ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագիրը ևս համաձայնեցված է: Առաջիկա ժամերի ընթացքում տրանսֆերի մասին կհայտարարվի: Կհայտարարվի նաև Վիդալի՝ «Ինտեր» տեղափոխության մասին:
Սեմեդուն «Բարսա» է տեղափոխվել 2017 թ-ին՝ «Բենֆիկայից»: 2019/20 մրցաշրջանում անցկացրած 40 խաղում Սեմեդուն դարձել է 1 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: