«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրայթվայտ վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ: Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական twitter-ը:
Դանիացին վնասվածք է ստացել ձախ ազդրի մկանի շրջանում: Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները հստակեցված չեն:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ «Բարսելոնան» կարող է բաժանվել Բրայթվայտից: