«Լիոնի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Նրա ծառայություններով հետաքրքրվում է «Բարսելոնան», սակայն կատալոնական ակումբը հապաղելու դեպքում կարող է կորցնել նրան ձեռք բերելու շանսը։
Marca-ն գրում է, որ «Միլանը» կապ է հաստատել Դեպայի հետ ու ցանկանում է նրան բերել «Սան Սիրո»։ Գործարքի մաս կարող է դառնալ Լուկաս Պակետան։ Գործարքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Դեպայի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, որը 26-ամյա ֆուտբոլիստի հետ աշխատել է Նիդերլանդների հավաքականում։