VBET Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչում «Արարատը» ընդունել էր Առաջին խումբը ներկայացնող «Սևանին» և 3-0 հաշվով հաղթանակ տոնեց։
Հանդիպման արդեն 2-րդ րոպեին տանտերերը առաջ անցան հաշվի մեջ․ գոլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Մորի Կոնեն։ 29-րդ րոպեին Կոնեի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Դավիթ Խուրցիձեն։
Թվում էր՝ խաղը հենց այսպես էլ կավարտվի, բայց հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին Աղվան Պապիկյանի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց նորից Մորի Կոնեն։