Սոֆիայի «Սլավիայի» նախագահ Վենցլավ Ստեֆանովը հայտարարել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչն է Ալեքսանդր Տարխանովը:
Այս տարվա հունիսին ռուս մասնագետը գլխավորել էր «Ենիսեյը»:
Տարխանովն արդեն գլխավորել է «Սլավիան» 2015-ի դեկտեմբերից 2016-ի նոյեմբեր: 2015/16 մրցաշրջանում Սոֆիայի թիմը նրա գլխավորությամբ զբաղեցրեց չորրորդ տեղը Բուլղարիայի առաջնությունում:
Տարխանովը մինչ «Ենիսեյը» գլխավորելը աշխատել էր Երևանի «Փյունիկում», որտեղ նա աշխատել է նախ որպես գլխավոր մարզիչ, այնուհետև՝ որպես ակումբի փոխնախագահ: Նաև տարբեր ժամանակներում Տարխանովը գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն, «Տորպեդոն», «Թերեկը», «Կռիլյա Սովետովը», «Կուբանը», «Խիմկին» և «Ուրալը»: