«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վնասվածքի պատճառով բաց կթողնի ևս 2 ամիս, տեղեկացրել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
32-ամյա հարձակվողը չի խաղում հունիս ամսից՝ ծնկի վիրահատությունից հետո:
«Մենք գիտեինք, որ նա ծանր վնասվածք ունի: Ագուերոն պատրաստ կլինի 1-2 ամսից, որից հետո դեռ պետք է մարզավիճակ հավաքի: Սերխիոն շատ ժամանակ է բաց թողել: Նա հեշտ չի վերականգնվում»,- ասել է Գվարդիոլան:
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում արգենտինացին դարձել է 23 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: