Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կկայանա իտալական Ա Սերիայի մեկնարկային տուրի երկու հանդիպում։ Օրվա երկրորդ խաղում «Վերոնան» սեփական հարկի տակ կընդունի «Ռոմային»։
Հռոմեկան ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը այդ խաղի համար։
Հայտացուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Ա Սերիայի մեկնարկայի տուրի «Վերոնա»-«Ռոմա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22։45-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վերոնայի» հաղթանակը գնահատում է 4,45 գործակցով, ոչ ոքին՝ 3,90, իսկ «Ռոմայի» հաղթանակը՝ 1,85։