Իսպանացի 23-ամյա պաշտպան Սերխիո Ռեգիլոնը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել է «Տոտենհեմ»:
Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
«Տոտենհեմը» սոցիալական ցանցերում հատուկ տեսահոլովակով ներկայացրել է թիմի նորեկին, ով խաղում է ձախ եզրում:
Ռեգիլոնը «Տոտենհեմի» կազմում հանդես կգա 3-րդ համարի մարզաշապիկով: Տրանսֆերի գումարը, ըստ բրիտանական լրատվամիջոցների, գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
✨ #HolaReguilón ✨ pic.twitter.com/4QM2VgcJkz
— Tottenham Hotspur (@SpursOfficial) September 19, 2020