«Տոտենհեմն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Գարեթ Բեյլի՝ թիմ վերադառնալու մասին, ում լոնդոնյան ակումբը վարձակալել է Մադրիդի «Ռեալից» մինչ 2021 թվականի հունիսի 30-ը:
Բեյլը «Տոտենհեմում» կխաղա 9 համարի մարզաշապիկով: Նախկինում նա լոնդոնյան թիմի կազմում մասնակցել էր 203 հանդիպման, որոնցում խփել էր 56 գոլ և կատարել 58 գոլային փոխանցում:
Bale. Is. Back.
Welcome home, @GarethBale11 😍 #BaleIsBack ⚪️ #COYS pic.twitter.com/iOIWC2ZwtC
— Tottenham Hotspur (@SpursOfficial) September 19, 2020