«Միլանը» կրկին ցանկություն ունի ձեռք բերելու «Սելթիկի» պաշտպան Քրիստոֆեր Այերի տրանսֆերը: «Ռոսոներինը» տրանսֆերի վերաբերյալ բանակցում էին ամռանը, սակայն բանակցությունները մտան փակուղի, և հիմա իտալական թիմը առաջարկով կդիմի «Սելթիկին»:
Sky Sports-ի հաղորդմամբ, 197 սմ հասակ ունեցող պաշտպանի տրանսֆերի դիմաց միլանյան ակումբը պատրաստ է 16 մլն եվրո վճարել:
Շոտլանդիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 7 խաղում 22-ամյա պաշտպանը դարձել է մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: