Արգենտինայի հավաքականը հրապարակել է Էկվադորի և Բոլիվիայի ազգային հավաքականների դեմ ԱԱ 2022 թվականի առաջնության ընտրական փուլի խաղերի համար նախնական հայտացուցակը:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հրավիրված խաղացողներից մեկն էր: Հոկտեմբերի 8-ին արգենտինացիները տանը կխաղան Էկվադորի հետ, իսկ հոկտեմբերի 13-ին` արտագնա խաղում, կհանդիպեն Բոլիվիայի հետ:
Հիշեցնենք, որ Մեսսին կարմիր քարտ է ստացել Ամերիկայի Գավաթ-2019-ի 3-րդ տեղի համար խաղում: Խաղից հետո արգենտինացին քննադատեց մրցավարությանը՝ ակնարկելով, որ նրանք անում են հնարավոր ամեն բան Բրազիլիայի ազգային հավաքականի վերջնական հաղթանակի համար, որը հետագայում հաղթեց տնային մրցաշարում:
Դրանից հետո Հարավային Ամերիկայի Ֆուտբոլային Համադաշնությունը (CONMEBOL) տուգանեց Մեսսիին 50,000 ԱՄՆ դոլարով և 3 ամսով կասեցրեց միջազգային խաղերում նրա մասնակցությունը, մասնավորապես ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին խաղում: