Մեկնարկեց շախմատի Եվրոպայի պատանեկան առցանց առաջնությունը: Մեր մասնակիցներից հաջող են մեկնարկել Ռոբերտ Փիլիպոսյանը, Էմին Օհանյանը, Էրիկ Չաքրյանը, Ալեն Երեմյանը, Միլենա Գասպարյանը, Աստղիկ Հակոբյանը և Ասյա Եդիգրարյանը:
Վերջիններս 3 տուրից հետո ունեն 2.5-ական միավոր: 4-րդ տուրում միմյանց հետ կհանդիպեն Աստղիկ Հակոբյանն ու Ասյա Եդիգարյանը:
Հայաստանը մրցաշարին մասնակցում է 24 շախմատիստով: