Վանաձորի «Լոռին» հայտարարել է նոր տրանսֆերի մասին: «Լոռիին» է միացել բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինի Ջունիորը: Վերջինս 2016/17 մրցաշրջանում հանդես է եկել «Գանձասար-Կապանի» կազմում՝ անցկացրած 27 խաղում դառնալով 8 գոլի հեղինակ:
2019/20 մրցաշրջանում Ջունիորը խաղացել է իսրայելական «Հապոել Ռամատ Գանի» կազմում: 28-ամյա հարձակվողը հանդես է եկել նաև բրազիլական «Կորինտյանսում» և «Սան Պաուլոյում»:
Հարձակվողի հետ կնքվել է 1+1 ձևաչափով պայմանագիր: