Հարձակվող Դիոգո Ժոտան կիսվել է իր տպավորություններով՝ «Վուլվերհեմփթոնից» «Լիվերպուլ» տեղափոխվելուց հետո:
«Սա շատ հետաքրքիր պահ է իմ և իմ ընտանիքի համար: Հաշվի առնելով իմ ուղին՝ աշխարհի ակումբային չեմպիոն «Լիվերպուլին» միանալը անհավանական է: Ես պարզապես ուզում եմ սկսել:
Սա աշխարհի լավագույն թիմերից մեկն է. այս պահին լավագույնը, քանի որ նրանք ակումբային աշխարհի չեմպիոններ են: Երբ նայում ես Պրեմիեր լիգային, միշտ տեսնում ես, որ «Լիվերպուլը» երկրի ամենամեծ թիմերից մեկն է, ուստի նրանց մերժելն անհնար էր:
Ես կանեմ ամեն ինչ, և հուսով եմ, որ կարող եմ դառնալ «Լիվերպուլի» լավագույն խաղացողներից մեկը», — մեջբերում է Ժոտային ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ այսօր պորտուգալացի ֆուտբոլիստ Դիոգո Ժոտան «Վուլվերհեմփթոնից» տեղափոխվել է «Լիվերպուլ»: