Լիբանանցի կիսապաշտպան Մուհամեդ Ատվին մահացել է գլխի հատվածում ստացած հրազենային կրակոցից:
Օգոստոսի 21-ին ֆուտբոլիստը մասնակցել է Բեյրութում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով մահացածներից մեկի հուղարկավորությանը: Ի հիշատակ մահացածի, օդ են կրակել, սակայն փամփուշտներից մեկը դիպել է ֆուտբոլիստի գլխին: Ֆուտբոլիստն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, սակայն երեկ Ատվիի սիրտը կանգնել է:
Ատվին խաղացել է նաև Լիբանանի ազգային հավաքականի կազմում.
«Ատվիի կյանքից հեռանալը կորուստ է բոլորիս համար: Նա թիմի երկրպագուների սիրելին էր, ով ամեն ինչ տալիս էր ակումբին»,-գրել է «Ալ-Անսար» ակումբի մամուլի ծառայությունը: