Բունդեսլիգայի մեկնարկային տուրի խաղում «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Հոֆենհայմին»։ Խաղն ավարտվեց 2-3 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրամարիչը, տանտերերի կազմում աչքի ընկան Անդերսոնը և Դրաքսլերը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը ընդգրկված էր «Հոֆենհայմի» հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղաժամանակ չստացավ։
«Այնտրախտ»-«Արմինիա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։
«Հերտան» արտագնա հաղթանակ տարավ «Վերդերի» նկատմամբ 4-1 հաշվով։
Գոլառատ ստացվեց «Շտուտգարտ»-«Ֆրայբուրգ» հանդիպումը՝ 2-3։
«Աոիգսբուրգը» ևս արտագնա հաղթանակ տարավ՝ Բեռլինում հաղթելով «Յունիոնին» 3-1 հաշվով։