«Նորվիչի» պաշտպան Մաքս Աարոնսը հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում։
Անգլիական ակումբը մերժել է «Բարսելոնայի» երկու տրանսֆերային առաջարկ, հայտնում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը:
Առաջին առաջարկը ներառում էր վարձակալության պայմանագիր: Երկրորդ վարձակալության առաջարկն արդեն ներառում էր ֆինանսական տույժեր այն դեպքում, երբ Աարոնսը չստանար նախատեսված խաղաժամանկ։
«Նորվիչը» իր հերթին ցանկանում է լիարժեք տրանսֆերային գործարք իրականացնել: Անգլիական ակումբը գործարքի արժեքը գնահատել է 20 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ գումարած բոնուսներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել «Բավարիայի» կողմից 20-ամյա անգլիացու նկատմամբ հետաքրքրության մասին: