Ասյօր, Երևանի ժամանակով 21-ին, Ժոան Գամպերի գավաթի խաղարկության շրջանակում «Բարսելոնան» կմրցի «Էլչեի» հետ:
Ռոնալդ Կումանն այդ խաղի համար ընտրել է հետևյալ խաղացողներին.
Նետո, Պենյա, Տենաս, Սեմեդու, Պիկե, Արաուխո, Բուսկետս, Ալենյա, Գրիզման, Պյանիչ, Մեսսի, Դեմբելե, Կոուտինյո, Լանգլե, Տրինկան, Ալբա, Բրեյթվեյթ, Ռոբերտո, Դե Յոնգ, Ժունիոր Ֆիրպո, Պեդրի, Կոնրադ, Ֆատի։
Խաղն անցկացվելու է առանց երկրպագուների: Ընդ որում, 26 տարի անց մեկ խաղից բաղկացած այս մրցաշարի շրջանակում «Բարսայի» մրցակիցը իսպանական թիմ է: