Մեկնարկել է VBET Հայաստանի գավաթի խաղարկության 2020/21 մրցաշրջանը: Այսօր կայանալու է 3 հանդիպում. «Վան-Նորավանք», «Վեսթ Արմենիա»-«Գանձասար-Կապան», «Ուրարտու»-«Փյունիկ»:
Այս պահին ավարտվել են «Վան-Նորավանք» և «Վեսթ Արմենիա»-«Գանձասար-Կապան» հանդիպումների առաջին խաղակեսերը։ Առաջին խաղում դեռևս գոլեր չեն գրանցվել, իսկ երկրորդում՝ «Գանձասար-Կապանը» հաշվի մեջ առջևում է 2-0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Դավիթ Մինասյանը։