Ռումինական FCSB ակումբը, որը 1961-ից 2017 թվականներին կոչվում էր «Ստյաուա», կրկնել է եվրոպական մրցաշարերում (բացառությամբ Ինտերտոտոյի գավաթի) հաղթած 11 մետրանոց հարվածաշարերի քանակով ռեկորդը:
Ռումինական ակումբը երեկ Սերբիայում անցկացրեց Եվրոպա լիգայի հանդիպում. եվրոպական մրցաշարում առաջին անգամ երկու թիմերն էլ մեկ խաղում խփեցին 6 գոլ: «Բացկա-Տոպոլա» — FCSB խաղում գրանցվեց 6-6 հաշիվը, իսկ 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց ռումինական թիմը (5:4):
Եվրոպական մրցաշարերում FCSB-ն արդեն 5-րդ անգամ է հաղթել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարերում եվրագավաթներում: Սա Ցրվենա Զվեզդայի, Բարսելոնայի, Բավարիայի և Սևիլյայի ռեկորդների կրկնությունն է:
🥅 — Why not equal another record while you are at it? Most penalty shoot-outs won in European cup competitions (does not include Intertoto Cup)
5️⃣ Crvena Zvezda 🇷🇸
5️⃣ FC Barcelona 🇪🇸
5️⃣ FC Bayern München 🇩🇪
5️⃣ FCSB 🇷🇴 (+1)
5️⃣ Sevilla FC 🇪🇸#EuropaLeague— Gracenote Live (@GracenoteLive) September 17, 2020