Իտալացի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է Ա Սերիայի վերջին տրանսֆերային նորությունները:
«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կտեղափոխվի «Յուվենտուս»: Ակումբները պայմանավորվել են տրանսֆերի շուրջ 15 միլիոն եվրոյի դիմաց, ֆուտբոլիստը համաձայնեցրել է նաև «ծեր սենյորայի» հետ անձնական պայմանագրի պայմանները:
Հռոմեական ակումբում Ջեկոյին կփոխարինի «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը: Գործարքի արժեքը կկազմի 25 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները: Լեհ ֆուտբոլիստը «Գայլերի» հետ պայմանագիր կստորագրի մինչեւ 2025-ի ամառը: Տեղափոխությունների մասին հայտնի կդառնա, երբ ֆուտբոլիստները բուժզննում անցնեն:
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը չի տեղափոխվի «Յուվենտուս», ինչպես սպասվում էր նախկինում: Իտալիայի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող ուրուգվայցին երեկ հանձնել է իտալերենի քննություն, բայց տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո միայն կստանա իր անձնագիրը: Սուարեսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Աթլետիկոյում»: