Krause Group ամերիկյան ընկերությունը, որի սեփականատերը ամերիկացի գործարար Քայլ Կրաուզեն է, ձեռք է բերել իտալական «Պարմա» ակումբի բաժնետոմսերի 90%-ը:
«Պարմայի» բաժնետոմսերի 9% -ը կմնա Nuovo Inizio ընկերության վերահսկողութայն ներքո, որը կազմված է տեղական ձեռներեցներից: Եվս 1% -ը պատկանում է թիմի երկրպագուներին:
Իտալական ակումբի ամենահաջող ժամանակները եղել են 1990-ականները, երբ նրանք երկու անգամ նվաճեցին ՈւԵՖԱ-ի գավաթը և դարձան Իտալիայի փոխչեմպիոն:
Ակումբը սնանկ էր ճանաչվել 2015-ին, բայց երեք մրցաշրջաններից հետո կրկին կարողացավ վերադառնալ Ա Սերիա: