Իտալայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Վիերին գնահատել է «Յուվենտուսի» հեռանկարները Ա Սերիայի նոր մրցաշրջանում:
«Կարծում եմ, որ «Յուվենտուսը» կրկին կհաղթի Ա Սերիան, հատկապես, եթե Կյելինին լավ մարզավիճակում լինի: Եթե նա լավմարզավիճակում է, ապա շատ արագ կավարտվի քննարկումը, թե ով է հաղթելու Սկուդետոն:
«Յուվեն» ունի զարմանալի հայտացուցակ, հիանալի թիմ, որն ակնհայտորեն ուժեղ է մյուսներից: Եվ եթե թիմի ավագը լավ մարզավիճակում է, ամբողջ թիմի խաղը կբարելավվի:
Կյելինին աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է: Նրա ներկայությունը խաղադաշտում շատ ուժեղ ազդեցություն ունի գործընկերների վրա», — մեջբերում է Վիերիին Football-Italia-ն:
Կիրակի՝ սեպտեմբերի 20-ին, Ա Սերիայի մեկնարկային տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի «Սամպդորիային» ։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Յուվենտուսի» հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով, ոչ ոքին՝ 6,50, իսկ «Սամպդորիայի» հաղթանակը՝ 11,50։