Ինչպես հայտնի է դարձել Sport24-ին, գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան չի մասնակցի Սիզրանում կայանալիք Ռուսաստանի գավաթի խաղարկությանը:
Ռուսաստանի գավաթի առաջին փուլը տեղի կունենա Սիզրանում, սեպտեմբերի 18-ից 22-ը: Ռուսաստանի հավաքականի անդամներից այդ մրցաշարում պետք է ելույթ ունենային Մեդվեդևան, ինչպես նաեւ Աննա Շչերբակովան ու Քսենիա Սինիցինան:
Արդյունքում, Մեդվեդևան չի մասնակցի մրցաշարին:
Սեպտեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ Մեդվեդևան վերադարձել է Էթերի Տուտբերիձեի խումբ և այսուհետ կմարզվի իր նախկին մարզչի ղեկավարությամբ: Հիշեցնենք, որ 2018-ի Օլիմպիական խաղերից հետո, երբ Մեդվեդևան նվաճեց երկու արծաթե մեդալ, գեղասահորդուհին Տուտբերիձեի խմբից տեղափոխվեց կանադացի մարզիչ Բրայան Օրսերի խումբ: Օրսերն ինքը Մեդվեդևայի հետ բաժանվելը կապել է պանդեմիայի հետևանքների հետ: