Հայաստանի մարմնամարզության հավաքականը սեպտեմբերի 25-ին կմեկնի Կիև՝ մասնակցելու միջազգային մրցաշարի՝ Ուկրաինայի բաց առաջնությանը։
Վահագն Դավթյանը ելույթ կունենա օղակների վրա վարժությունում, իսկ Արթուր Դավթյանն ու Գագիկ Խաչիկյանը՝ բոլոր 6 գործիքների վրա:
Հավաքականի՝ Ուկրաինայում գտնվելու ողջ ծախսերը կհոգան կազմակերպիչները։ Ամենայն հավանականությամբ այս մակարդակի մրցաշար այս տարի այլևս չի անցկացվի։