«Պորտուի» ձախ պաշտպան Ալեքս Տելլեսը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հայտնում է RMC Sport-ի լրագրողը:
Այժմ անգլիական գրանդը պորտուգալական թիմի հետ պետք է պայմանավորվի տրանսֆերի արժեքի շուրջ: Հաղորդվում է, որ «Պորտուն» ցանկանում է ստանալ 20 մլն եվրո:
Տելլեսի տրանսֆերը ցանկանում էր ձեռք բերել նաև ՊՍԺ-ն:
Տելլեսը «Պորտուի» կազմում հանդես է գալիս 2016 թ-ից: