Շախմատի եվրոպական միությունը կազմակերպել է պատանեկան անհատական-թիմային առցանց առաջնություն։ Այն կմենարկի այսօր։ Մասնակիցները բաժանված են չորս տարիքային խմբի։
Հայաստանն այս ստուգատեսում կներկայացնեն 12-ական տղաներ և աղջիկներ, յուրաքանչյուր տարիքային խմբում` երեքական շախմատիստներ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Հավաքականի գլխավոր մարզիչն է գրոսմայստեր Արատաշես Մինասյանը։
Առաջնությունը սպասարկող մրցավարների թվում են միջազգային կարգի ունեցող Աշոտ Վարդապետյանը և Վահագն Խաչատրյանը։