Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում Արշակ Կորյանի «Խիմկին» հյուրընկալվել էր «Կրասնոդարին»:
Առաջին խաղակեսից հետո հյուրերը պարտվում էին 2-3 հաշվով: «Խիմկիի» 2 գոլն էլ խփել էր Հայաստանի հավաքականի նորեկը, իսկ «Կրասնոդարից» աչքի էին ընկել Բերգն ու Կլասոնը. վերջինս դուբլ էր ձևակերպել:
Արշակի առաջին գոլն իսկական վարպետության արդյունք է:ր Երկրորդ գնդակը Արշակը խփել է 11 մետրից: Ընդ որում, առաջին հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը, սակայն մրցակցի ֆուտբոլիստները մինչ հարվածը ներխուժել էին տուգանային հրապարակ, և մրցավարը ստիպեց կրկնել հարվածը: Երկրորդ փորձից Կորյանը դիպուկ էր:
Երկրորդ խաղակեսում «Կրասնոդարը» խաղադաշտ մտավ զայրացած ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Խիմկիի» դարպասը: Գոլերը խփեցին Վիլենան, Կաբելան, Ուտկինն ու Սուլեյմանովը:
«Կրասնոդարը» հաղթեց 7-2 հաշվով ու այժմ 14 միավորով 3-րդն է, իսկ «Խիմկին» 3 միավորով նախավերջին տեղում է: