Կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության շրջանակում «Լես ֆոքսեսը» տարավ հերթական հաղթանակը։
Կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում «Լես ֆոքսեսը» սեփական հարկի տակ 71-36 հաշվով հաղթանակ տարավ «Հատիս» ակումբի նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Լուսինե Տիտանյանը (Լես ֆոքսես), ով վաստակեց 20 միավոր, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։