«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է Բունդեսլիգայի «Շալկեի» դեմ խաղի և առհասարակ 2020/21 մրցաշրջանի սպասելիքներով:
«Ես լավատեսորեն եմ տրամադրված հետաքրքիր մրցաշրջանի մեկնարկին: Սա մրցաշրջանի առաջին հանդիպումն է, բայց ես թիմին ասացի, որ որքան էլ մեծ լինի առաջին քայլը, գլխավորն այն է, որ ճիշտ ուղի ընտրենք:
Մենք պետք է լարված խաղ անցկացնենք՝ լիարժեք կենտրոնացվածությամբ: Մենք պետք է հանդիպմանը մոտենանք այնպես, ինչպես բոլոր նախորդներին: «Շալկեն» կփորձի անել ամեն ինչ, որպեսզի այս մրցաշրջանն ավելի լավ լինի, քան նախորդը: Մենք կհանդիպենք մրցակցի, որը կփնտրի գոլ խփելու հնարավորություններ», — մեջբերում է Ֆլիկին մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Բավարիա» — «Շալկե» խաղը կկայանա սեպտեմբերի 18-ին, Մյունխենում, «Ալիանց Արենայում», մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:30-ին: Սա կլինի Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բավարիայի» հաղթանակը գնահատում է 1,10 գործակցով, ոչ ոքին՝ 14,00, իսկ «Շալկեի» հաղթանակը՝ 31,00։