«Դիժոնի» դարպասապահ Ռունար Ալեքս Ռունարսոնը շուտով կարող է համալրել Լոնդոնի «Արսենալի» կազմը:
Իսլանդացի դարպասապահը բուժզննում կանցնի Ֆրանսիայում, այնուհետև հնգամյա պայմանագիր կստորագրի «զինագործների» հետ:
25-ամյա դարպասապահն այս մրցաշրջանում «Դիժոնի» երկրորդ դարպասապահն է: Նա ֆրանսիական ակումբի շարքերը համալրել է 2018 թ.-ին՝ տեղափոխվելով «Նորդշելանդից» 1,6 միլիոն եվրոյի դիմաց: Ֆրանսիական ակումբի կազմում դարպասապահը մասնակցել է 45 խաղի:
Ռունարսոնի և «Դիժոնի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը: Transfermarkt-ը դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: