«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ կցանկանար գլխավորել «Ռեալը», և նաև առաջարկներ չի ստացել ՊՍԺ-ից, «Ինտերից» և «Յուվենտուսից»:
«Ինձ չեն առաջարկել գլխավորել «Բարսելոնան»: Ես հանդիպում չեմ ունեցել Բարտոմեուի հետ: Ես ճաշել եմ Ռամոն Պլանյեսի (Բարսելոնայի տեխնիկական տնօրեն) հետ: Մենք ընկերներ ենք 2009 թվականից, երբ մենք միասին սկսեցինք աշխատել «Էսպանյոլում»:
Այս մրցաշրջանում ես առաջարկներ չեմ ստացել ՊՍԺ-ից, «Յուվենտուսից» կամ «Ինտերից»: Միակ բանն այն է, որ ինձ զանգահարեցին «Բենֆիկայից» և «Մոնակոյից»:
Չգիտեմ` երբևէ մարզելո՞ւ եմ «Ռեալը»: Եթե այն աշխարհի լավագույն ակումբը չէ, ապա հաստատ լավագույններից մեկն է: Ես ոչնչով չեմ տարբերվում մյուսներից, այս ակումբը բոլորի երազանքների ցուցակում է, ես երազում եմ մարզել «Ռեալը»», — մեջբերում է Պոչետինոյին Marca-ն: