Ըստ SampNews24-ի, «Լիվերպուլի» դիտակետում է հայտնվել «Սամպդորիայի» պաշտպան Օմար Քոլին:
27-ամյա գամբիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար իտալացիները ցանկանում են ստանալ ընդամենը 10,8 միլիոն ֆունտ ստեռլինգ, ինչը բավականին գոհացուցիչ է «կարմիրների» ղեկավարության համար:
Նշենք, որ Քոլիի գործող պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանը, իսկ նախորդ մրցաշրջանում նա Ա Սերիայում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում:
Նախկինում անգլիական ակումբի տրանսֆերային ցուցակում էին ընդգրկվել «Սևիլյայի» պաշտպան Դիեգո Կարլոսը և «Սելթիկի» նորվեգացի պաշտպան Քրիստոֆֆեր Այերը, սակայան մերսիսայդցիների ղեկավարությունը գտնում է, որ այդ երկու պաշտպանների համար նրանց ներկայիս ակումբները չափազանց մեծ գումար են պահանջում։